Jump to content

Լուիջի Պրեմացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Պրեմացի
իտալ.՝ Luigi Premazzi
Ծնվել էհունվարի 3, 1814(1814-01-03)[1][2][3]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1891(1891-12-29)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճօրիենտալիզմ
Ժանրբնանկար
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
 Luigi Premazzi Վիքիպահեստում

Լուիջի (Լյուդվիգ Օսիպովիչ) Պրեմացի (իտալ.՝ Luigi Premazzi, հունվարի 3, 1814(1814-01-03)[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 29, 1891(1891-12-29)[1][2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), իտալական ծագմամբ ռուս ջրանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ջրանկարչության ու հեռանկարչության ակադեմիկոս և պրոֆեսոր։

Պրեմացին եղել է ջրանկարչության առավել բեղմնավոր նկարիչներից մեկը։ Նրա ջրանկարներից շատերը զարդարել են կայսերական ընտանիքի անդամների և անվանի արիստոկրատների ալբոմները։ Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Միլանի և Կոստանդնուպոլսի տարբեր ցուցահանդեսներում։

Լուիջի Պրեմացին հայտնի է դարձել ոչ միայն որպես ջրանկարիչ, այլ նաև որպես հմուտ մանկավարժ։ Նա մասնավոր շատ դասեր է տվել, դասավանդել է Պավլովսկի ինստիտուտում, Արվեստի ակադեմիայում, Բարոն Շտիգլիցի տեխնիկական նկարչության դպրոցում։ Նրա բազմաթիվ աշակերտներ հետագայում դարձել են հայտնի նկարիչներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիջի Պրեմացիի մահարձանը
(1912 թվականի լուսանկարը)

Լուիջի Պրեմացին ծնվել է 1814 թվականի հունվարին Միլանում։

Ընդունվել է Միլանում Բրերի ակադեմիայում, հեռանկարչություն է սովորել պրոֆեսոր Ջովաննի Միլյարի մոտ։

1834 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ։

1848 թվականին Լուիջի Պրեմացին Լյուդվիգ Օսիպովիչ անվան տակ իշխանուհի Իզաբելլա Գագարինայի տանն ընդունվել է որպես նկարչության ուսուցիչ։

1850 թվականին Պետերգոֆում բնօրինակային նկարչության ժամանակ նրան նկատել է այգում զբասնող Նիկոլայ I-ը։ Կայսրը նկարչին պատվիրել է Ալեքսանդրիան և Կրոնշտադտի ամրությունները պատկերող նկարների շարք։ Այդ ժամանակից սկսվել է Պրեմացիի՝ որպես նկարչի վերելքը, և նա դարձել է հանրաճանաչ պալատում և արիստոկրատիայի բարձր շրաջաններում։

1854 թվականին Լյուդվիգ Օսիպովիչ Պրեմացին ընտրվել է ակադեմիկոս, իսկ 1861 թվականին արժանացել հեռանկարային ջրանկարչության պրոֆեսորի կոչման և սկսել է դասավանդել Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1871 թվականից դասավանդել է նաև Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

1850 թվականից կայսեր և Ծովային գերատեսչության առաջադրանքով Պրեմացին շատ է ճանապարհորդել՝ լինելով հատկապես Հյուսիսային Մերձսևծովյան շրջանում։ Ղրիմի ու Նիկոլաևի տեսարանների, ծովային գերատեսչության կառույցների, նավաշինարանների և վարչական շրջանների նկարները, որ ստեղծվել են այդ ժամանակ, ընդգրկվել են Նիկոլայ Պավլովիչի գահակալման 25-ամյակին նվիրված ալբոմում։ Պրեմացին փորձել է նկարել նաև նավեր, սակայն դա նրան չի հաջողվել, այդ պատճառով էլ նավերի նկարներն ստեղծվել են կամ ծովային գերատեսչության պրոֆեսիոնալ նկարիչների, կամ էլ նկարիչ-նավաստիների կողմից։

1880 թվականին Պրեմացիի առաջարկով Ռուսաստանում ստեղծվել է Ջրանկարիչների կայսերական միությունը։

Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով։

Պրեմացին մահացել է Կոստանդնուպոլսում և թաղվել Սանկտ Պետերբուրգի Վիբորգյան հռոմեա-կաթոլիկական գերեզմանատանը։ 1940 թվականին գերեզմանատան լիկվիդացման պատճառով Պրեմացիի աճյունն ու շիրմաքարը[4] տեղափոխվել է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի Տեխվինյան գերեզմանատուն (Արվեստի վարպետների գերեզմանատուն)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Luigi Premazzi
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. Объект культурного наследия № 7810593170 // Реестр объектов культурного наследия Викигида.
  5. Козлов-Струтинский С.Г. Бывшее Выборгское римско-католическое кладбище в Санкт-Петербурге и церковь во имя Посещения Пресв. Девой Марией св. Елисаветы. // Материалы к истории римско-католического прихода во имя Посещения Пресв. Девой Марией св. Елисаветы и к истории католического кладбища Выборгской стороны в Санкт-Петербурге: Сб. – Гатчина: СЦДБ, 2010. – С. 73.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Я. Л. О. Премацци // Всемирная иллюстрация : журнал. — 1892. — Т. 47. — № 1200. — С. 67.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 160. — 459 с.
  • Ф. И. Булгаков Наши художники (Живописцы, скульпторы, мозаичисты, граверы и медальеры) на академических выставках последнего 25-летия. Биографии, портреты художников и снимки с их произведений. — СПб.: Типография А. С. Суворина, 1890. — Т. 2. — С. 111—112. — 298 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Юрий Крючков (28 мая 2009). «Николаев на акварелях Луиджи Премацци». Вечерний Николаев. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Պրեմացի» հոդվածին։